Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Շվեյցարիա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը, որն ավարտվեց ալպյան թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Հաղթող թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մանզամբին, ով դուբլ ձևակերպեց, Վարգասը ու Ջական (11մ)։ Բոսնիացիների կազմում աչքի ընկավ Մամիչը։
Երկրորդ տուրի հանդիպումից հետո Շվեյցարիայի հավաքականն ունի 4 միավոր իր ակտիվում, իսկ բալկանյան թիմը՝ մեկ։ Այս խմբի մյուս թիմերը՝ Կանադայի և Կատարի հավաքականներն ունեն մեկակական միավոր և դեռ իրենց հանդիպումը չեն անցկացրել․ այն կկայանա քիչ անց՝ 02։00-ին։
Հանդիպան գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
























































