Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի L խմբի երկրորդ խաղում, Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում, Գանայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Պանամայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ լարված ու համառ պայքարում, և թվում էր, թե այն կավարտվի գոլազուրկ ոչ-ոքիով։ Սակայն խաղի ելքը վճռվեց մրցավարի կողմից ավելացված րոպեներին. 90+5-րդ րոպեին Քալեբ Յիրենկին գրավեց մրցակցի դարպասը՝ աֆրիկյան թիմին պարգևելով կարևորագույն երեք միավոր։
Հաջորդ տուրում Գանայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Անգլիայի, իսկ Պանաման մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։
Gana [1]-0 Panamá — Caleb Yirenkyi 90+5′ — Copa do Mundo 2026, Grupo L
by
u/meunomedeusuario in
futebol
ԱԱ-2026-ի L խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































