ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» ստադիոնում ավարտվեց Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության C խմբի առաջին տուրի ևս մեկ հանդիպում. ուժերը չափեցին Շոտլանդիայի և Հայիթիի ազգային հավաքականները։
Ալժիրցի մրցավար Մուստաֆա Գորբալի սուլիչի ներքո անցած հանդիպումն ավարտվեց շոտլանդացիների նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց առաջին խաղակեսում. 29-րդ րոպեին շոտլանդացիների կիսապաշտպան Ջոն Մակգինը, տուգանային հրապարակի կենտրոնում օգտվելով անդրադարձից, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ վճռելով խաղի ելքը։ Հայիթիի հավաքականին այդպես էլ չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը:
Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում Բրազիլիան և Մարոկկոն միավորներ էին կիսել (1:1)։ Այսպիսով, առաջին տուրից հետո Շոտլանդիայի հավաքականը վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն մեկական միավոր, իսկ Հայիթին առանց միավորի եզրափակում է քառյակը։
Խմբի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 20-ին։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
С խմբի աղյուսակն այս պահին
























































