Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ակրոնի» նկատմամբ (1-0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում. 72-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջոն Կորդոբան՝ կարևոր 3 միավոր պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ակրոնը» 27 միավորով 12-րդն է։
0-1 Cordoba pic.twitter.com/vUQ7G55rfd
— RPL Sky (@RPLNews_eng) May 3, 2026
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































