Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ «Մերսիսայդցիների» կազմում գոլ խփեցին Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։
«Լիվերպուլը» այս հաղթանակից հետո 18 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի երրորդ հորիզոնական։ «Ասթոն Վիլան» 15 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

























































