Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի գլխավոր խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթեց գործող չեմպիոն «Նոային»՝ 2:1։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ժիրայր Շաղոյանը։ Երկրորդ կեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, Հելդեր Ֆեռեյրան հավասարեցրեց Հաշիվը։ 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած թիմի ավագ Արմեն Համբարձումյանը խփեց հաղթական գոլը՝ ապահովելով «Արարատ-Արմենիայի» հաղթանակը։
Այս հաջողությունից հետո «Արարատ-Արմենիան» 11 խաղից հետո ունի 27 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Ալաշկերտին», որն ունի 25 միավոր։ «Նոան» 21 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։
Հանդիպման տեսագրությունը
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































