Իսպանացի մասնագետ Սեսկ Ֆաբրեգասը, որը գլխավորում է «Կոմոն», կարող է փոխարինել Խաբի Ալոնսոյին «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաբրեգասն ակումբի ղեկավարության կողմից դիտարկվող թեկնածուներից մեկն է՝ Էրիկ տեն Հագի և Ալվարո Արբելոայի հետ միասին։
Ընդգծվում է, որ 38-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՌԲ Լայպցիգը»։
Մայիսի 9-ին Ալոնսոն հայտարարեց Լևերկուզենի ակումբից հեռանալու մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իսպանացի մարզիչն, ամենայն հավանակնությամբ, կգլխավորի «Ռեալ Մադրիդը»։