«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ջեյմս ՄաքԱտին հետաքրքրել է եվրոպական ակումբներին, հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Նյուքասլը», «Նոթինգհեմ Ֆորեստը» և Լևերկուզենի «Բայերը»:
Գերմանական ակումբը դիտարկում է ՄակԱտիին որպես Ֆլորիան Վիրցի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից։
Ջեյմսը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։