«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլի» 24-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբն արդեն սկսել է կապ հաստատել իտալացի ֆուտբոլիստի հետ։ Ընդգծվում է, որ «կաչաղակները» Տոնալիին գնահատում են 60-70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Տոնալին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: