Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ արտագնա հանդիպմանը տոնած ջախջախիչ հաղթանակը։
Լևերկուզենցիները հաղթեցին 4-1 հաշվով։
«Ես գոհ եմ մեր հանդիպումից և արդյունքից: Հանդիպումը լավ անցավ «Բայերի» համար: Կարծում եմ՝ մենք կատարյալ հանդիպում անցկացրինք։ Մեզ համար հիմա շատ կարևոր է արդյունքների կայունությունը։
Ֆուտբոլիստները լիովին պատրաստ են մրցաշրջանի վերջին հատվածին»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։