Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
«Արսենալը» պատրաստվում է գերազանցել իր տրանսֆերային ռեկորդն այս ամառ՝ առաջարկելով ավելի քան 120 միլիոն եվրո Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար, հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ակտիվորեն փնտրում էր նոր հարձակվողի, սակայն չկարողացավ ձեռք բերել որևէ մեկին։
Այս մրցաշրջանում 27-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։