Թուրինի «Յուվենտուսը» «Նյուքասլից» վարձավճարով ձեռք է բերել անգլիացի պաշտպան Լլոյդ Քելիին: Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ «Յուվենտուսը» Քելլիին վարձակալել է գնելու պարտավորությամբ: Transfermarkt-ի տեղեկություններով՝ վարձավճարը իտալական ակումբի համար արժեցել է 3,8 միլիոն եվրո: Տրանսֆերի ամբողջությման ձեռքբերման տարբերակը կկազմի 17 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա անգլիացին «կաչաղակների» կազմում մասնակցել է 14 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։