Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է «Մարսելի» հարձակվող Էլի Վաի տեղափոխության մասին:
22-ամյա ֆրանսիացին գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։
Տրանսֆերը կազմել է մոտ 30 մլն եվրո՝ բոնուսները ներառյալ։
Վաին «Մարսելում» հանդես է եկել 2024 թվականի ամառվանից։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։