Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա օրերին կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա խաղացողը վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կայզերսլաութերն» ակումբը։ Նշվում է, որ Ռանոսի տեղափոխության մասին վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարող է լինել առաջիկա ժամերին։
Նշենք, որ հայ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Բանակցությունները ընթանում են միայն խաղացողի վարձակալության վերաբերյալ՝ առանց հետագա գնաման իրավունքի:
Երկրորդ Բունդեսլիգայում կայացած 18 տուրերից հետո «Կայզերսլաութերնը» վաստակած 29 միավորով 5-րդն է։
Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․