Սաուդյան Արաբիան ցանկանում է մարզադաշտ կառուցել 200 մետր բարձրության վրա, որը տեղակայված կլինի ժայռի եզրին։ Նախագծի արժեքը կարող է կազմել մոտ 1 միլիարդ դոլար:
From dream to reality… right before our eyes. Prince Mohammed bin Salman Stadium #QiddiyaCity: built by Saudi Arabia for the World. #WelcomeToSaudi34 #PlayingTogether pic.twitter.com/zYpmoP15Qf
— Qiddiya (@qiddiya_en) December 12, 2024
Նոր մարզադաշտը նախատեսվում է կառուցել Քիդիա քաղաքում, Էր-Ռիյադի արվարձաններում: Այն կդառնա աշխարհի ամենաինքնատիպ մարզադաշտերից մեկը՝ տեղակայված լինելով 200 մետր բարձրության վրա:
Հայտնի ճարտարապետական ընկերություն Populous-ը հայտարարում է, որ նոր մարզադաշտի արտաքին տեսքը «կձևավորվի մոդուլային խորանարդների հավաքածուով, որոնք շարունակություն կլինեն Տուվայք լեռների ժայռերին և շրջանակված կլինեն դարպասներով, որոնք նայում են քաղաքի ապագային»:
Սաուդյան Արաբիան, ի վերջո, ստացել է 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը: ՖԻՖԱ-ի զեկույցում Սաուդյան Արաբիայի հայտը ստացել է 4,2 միավոր 5-ից, իսկ ընդհանուր տեխնիկական գնահատականը՝ 419,8։ Այն դարձել է երբևէ ամենաբարձր ցուցանիշը, որը տրվել է առաջնության պոտենցիալ հյուրընկալողին: