Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կատալոնացիների 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Ինչպե՞ս կանգնեցնել Յամալին: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը և վերաբերմունքը խաղին։ Պետք է հաշվի նստել հակառակորդի հետ, բայց ամենակարևորը կենտրոնանալն է այն ամենի վրա, ինչ մենք ինքներս պետք է անենք։ Յամալի համար մրցաշրջանը շատ լավ սկսվեց»,- ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին պաշտոնական կլասիկոն կկայանա շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 23։00-ին