Անգլիայի Չեմփիոնշիփի 9-րդ տուրում նախկին հարձակվող Ուեյն Ռունիի գլխավորած «Պլիմութ Արգայլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բլեքբեռնին»։
Ամեն ինչ սովորական կլիներ, եթե չլիներ հանդիպման վերջնամասի «թրիլլերային» հատվածը։
Հանդիպման 86-րդ րոպեին «Բլեքբեռնը» հավասարեցնում է հաշիվը Ջո Ռանկին-Կոստելոյի խփած գոլի շնորհիվ, ինչի պատճառով տանտերերի գլխավոր մարզիչ Ռունին զայրանում և հարվածում է ջրով լի շշին։ Հանդիպման մրցավար Ջեյմս Լինինգթոնն առանց վարանելու հեռացնում է երիտասարդ մասնագետին խաղադաշտից։
Երկրորդ խաղակեսին ավելացված վերջին րոպեին «Պլիմութը» փայլուն գրոհ է կազմակերպում և ձևակերպում հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:1:
Գոլի տեսանյութը՝ ստորև․
The view of the Plymouth bench celebrations.
I happy for Wayne Rooney. pic.twitter.com/C332jtuZ5B
— Kyama (@ElijahKyama_) October 6, 2024
Խաղից հետո Ռունիին արգելել են շփվել լրագրողների հետ, սակայն վերջինիս փոխարեն հարցերին պատասխան է տվել նրա օգնական Փիթ Շաթլուորթը։
«Նրա մեջ դեռ կիրք կա։ Մենք բոլորս տարիներ շարունակ հետևել ենք նրա խաղին և գիտենք, որ հենց այդ ագրեսիվ կիրքն է նրան մղել առաջ»,- նշել է Շաթլուորթը։
Չեմփիոնշիփի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․