Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին խաղընկերոջը՝ արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին:
Ինչպես տեղեկացնում է Onefootball-ը, «Կարմիր սատանաների» նախկին հարձակվողը Տևեսի պահվածքը թիմի մարզումների ժամանակ որակել է որպես «իսկական խայտառակություն»։ Ընդ որում, Ռունին շեշտել է, որ բուն խաղադաշտում արգենտինացին միշտ նվիրվել և աշխատել է առավելագույնս:
Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին և Կառլոս Տևեսը մանկունիական ակումբի կազմում միասին հանդես են եկել 2007-ից 2009 թվականներին:
«Մանչեսթեր Յունայթեդից» բացի՝ Տևեսը ելույթներ է ունեցել նաև «Մանչեսթեր Սիթիում», Թուրինի «Յուվենտուսում», «Բոկա Խունիորսում» և մի շարք այլ ակումբներում: Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկով հարձակվողն անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ:




























































