Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Այաքսն» ու «Պանայտինակոսը» մրցաշարի ռեկորդ սահմանեցին՝ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ։
Երկու թիմերը միասին վերցրած հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ կատարեցին 34 հարված, բայց բախտը ժպտաց հոլանդական ակումբին, որը առավելության հասավ 13։12 հաշվով։
Նշնք, որ դիմակայության առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Այաքսը», իսկ պատասխան խաղը նույն հաշվով առավելության հասավ հունական ակումբը և դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ։