Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլա Անելկան խոսել իր հայրենակից Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։
«Նրա համար դժվար կլինի գերազանցել այն, ինչին հասել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրանից է կախված՝ կունենա՞ նույն վիճակագրությունը, թե՞ որ։ Բայց եկեք դադարենք մտածել, որ նա պետք է իր հետքը թողնի պատմության մեջ։ Նա արդեն արել է դա»,- Անելկայի խոսքն է մեջբերել AS-ը։
Երեկ՝ հունիսի 3-ին, մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց 25-ամյա Կիլիան Մբապեի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Մբապեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































