Մադրիդի «Ռեալը» հարձակվող Կիլիան Մբապեին որպես թիմի խաղացող կներկայացնի հուլիսի կեսերին։
Ինչպես նշում է L’Equipe-ը, դա պետք է տեղի ունենա հուլիսի 15-ին կամ 16-ին, սակայն ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի արդյունքներից: Շնորհանդեսին սպասվում է 80 հազար հանդիսական։
Հունիսի 3-ին «Ռեալը» հայտարարել էր Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆրանսիացին ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 308 հանդիպում, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականին հարձակվողը դարձել էր ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն։
























































