Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է, թե ինչու թիմն այդքան հաջող մրցաշրջան անցկացրեց։
«Այս մրցաշրջանում վնասվածքների հետ կապված շատ խնդիրներ ունեինք, բայց միշտ օգնում էինք միմյանց, մեկ ընտանիքի պես էինք: Սա գավաթներ նվաճելու միակ միջոցն է: Այս մրցաշրջանում մենք իսկապես մեկ ընտանիք էինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին աջակցության համար. նրանք, հավանաբար, նույնիսկ չգիտեն, թե որքան կարևոր են մեզ համար», — Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում:
























































