Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է թիմի պաշտպան Բեն Ուայթի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ Ուայթը «Արսենալ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Բրայթոնից» 58,5 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում պաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Արսենալը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ներքին առաջնության հաջորդ խաղում Միկել Արտետայի թիմը արտագնա խաղում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղը կկայանա մարտի 31-ին։