Կատարյան «Ալ-Դուհալ» ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային, տեղեկացնում է TuttoMercato-ն:
Նշվում է, որ ակումբի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են վարել 34-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ Սիլվան այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»: ԱՊԼ-ի գործող չեմպիոնների հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է այս ամռանը և իսպանացին չի պատրաստվում երկարաձգել այն:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: