Անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է շարունակել իր կարիերան Եվրոպայից դուրս: Foot Mercato-ն տեղեկացել է, որ 26-ամյա վինգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատարյան «Ալ-Ռայան» ակումբը։
Ըստ աղբյուրի՝ Կատարի ութակի չեմպիոնը Սանչոյին աշխատանքային պայմանագիր է առաջարկել:
«Ալ-Ռայանը» այժմ սպասում է անգլիացու պատասխանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողը ցանկանում է շարունակել հանդես գալ ԱՊԼ-ում։
Սանչոն այս ամռանը լքել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Անցյալ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Աստոն Վիլայում»:

























































