«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը «Լիվերպուլի» հոլանդացի ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկին համարում է Անգլիայի Պրեմիեր լիգայում երբևէ հանդես եկած լավագույն պաշտպանը։
«Ինչպիսի՞ խաղացող է նա: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում վան Դեյկը հաղթանակ տարավ Հոլանդի դեմ մենամարտում, թեև Էրլինգն ուներ իր պահերը։ Բայց Վիրջիլը պարզապես հիանալի էր:
Շատ է խոսվել այն մասին, թե որտեղ կարող է լինել Վիրջիլ վան Դեյկը բոլոր ժամանակների մեծերի շարքում: Ես ինքս չգիտեմ, բայց դժվար թե նրանից լավը եղած լինի Անգլիայում»,- իր կայքում Ռեդնապի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։