Մադրիդի «Ռեալի» 33-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է «Մնա տանը» չելենջին՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում:
Ռամոսը տեսանյութ է հրապարակել Instagram-ի Storys բաժնում՝ հնարքներ ցուցադրելով զուգարանի թղթով:


Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 34 հադիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ: 15 խաղերում նա իր թիմին օգնել է գոլ չընդունել սեփական դարպասը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխի Ռոբերտոն ու «Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան իրենց կանանց հետ մասնակցել էին Nanana Challenge-ին, որը ենթադրում է պար Bonde R300 խմբի «Oh Nanana» երգի ներքո:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում՝ 12 մլն բնակչություն ունեցող Վուհանում: Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը պանդեմիա ճանաչեց: Վերջին տվյալների համաձայն, աշխարհում արդեն ավելի քան 170 հազար մարդ է վարակվել, ավելի քան 6.5 հազարն էլ մահացել է: