«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին շարունակում է նոր թիմ փնտրել։ Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Ա Սերիայում։
Լրագրող Նիկոլո Սկիրայի կարծիքով՝ Բոնուչին կարող է հայտնվել «Ֆիորենտինայում»։
Այս պահին պաշտպանը կոնկրետ առաջարկներ չունի, սակայն նշվում է, որ խաղացողի գործակալը լավ հարաբերությունների մեջ է իտալական ակումբի հետ։ Բոնուչին պատրաստ է դիտարկել նման տարբերակ, եթե այս տրանսֆերում հետաքրքրված լինի «Ֆիորենտինան»։
Նույն աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են նաև «Լացիոյին»։
Բացի այդ, Բոնուչին կարիերան շարունակելու տարբերակ ունի նաև Բունդեսլիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Բեռլինի «Յունիոնը»։