Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգան համարում է ամենակարևոր մրցաշարը։
Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Չելսիի» հետ։ Հաղթանակը «քաղաքայիններին» կբերի տիտղոս։ Պրեմիեր լիգայում հաղթելու համար թիմը պետք է 3 միավոր վաստակի մնացած 3 խաղում։
«Ամենադժվար պահը մոտենում է։ Թենիսիստներն ասում են, որ «Ուիմբլդոնում» հաղթելն ամենադժվար բանն է: Կիրակի օրը ամեն ինչ մեր ձեռքերում կլինի։
Պրեմիեր լիգան ամենակարևոր մրցաշարն է, քանի որ այն տևում է ավելի քան 10-11 ամիս։ Եվ մենք բախտավոր ենք, որ հնարավորություն ունենք մեր մարզադաշտում մեր երկրպագուների աչքի առաջ ավարտին հասցնել ամեն ինչ:
Վերջին քայլը ամենադժվարն է, քանի որ զգացմունքները շատ են։ Մենք ինքներս մեզ չենք ների, եթե շեղվենք:
Մենք հասկանում ենք, որ երեք հանդիպում ունենք առաջնությունը հաղթելու համար։ Յուրաքանչյուր շահած խաղ օգնում է հաջորդ հանդիպումից առաջ:
Մենք չենք կարող մոռանալ նախկինում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Աստոն Վիլայի» դեմ տեղի ունեցածի իրականությունը: Ֆուտբոլը պահի զգացմունքներն են: Եթե կարող ենք հաղթել տանը, ապա պետք է դա անենք։
Որպես մարզիչ ես զգում եմ, որ ինչ-որ բանի մաս եմ: Բայց երբեք չեմ մտածում, որ այս ամենն ինձ է պատկանում։ Ես պարզապես դրա մի մասն եմ:
Հաջողությունն անհնար է առանց մարզական տնօրենի, ղեկավարության անհավանական աշխատանքի։ Եվ, իհարկե, խաղացողները՝ նրանք ամենակարևոր տարրն են»,-«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































