Իտալական «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան կարող է տեղափոխվել «Ինտեր», հաղորդում է Calciomercato-ն:
28-ամյա հարձակվողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ինտերը» փոխարինող է փնտրում Լաուտարո Մարտինեսին, ով ամռանը կարող է լքել ակումբը:
Հիշեցնենք, որ Սապատան Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և դարձել ՝ 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: