Հայտնի են դարձել Լաուտարո Մարտինեսի՝ «Բարսելոնա» հավանական տրանսֆերի մանրամասները։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, ակումբների միջև գերազանց հարաբերություններ են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Նշվում է, որ «Ինտերը» իր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 150 միլիոն եվրոյով, բայց նվազագույնը ցանկանում է ստանալ 111 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է ավելին վճարել, քան 111 միլիոն եվրոն է։ «Բարսելոնան» պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Լաուտարոյին։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» և ֆուտբոլիստի միջև բանակցությունները կսկսվեն մայիսին։