«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է «կարմիր սատանաների» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վնասվածքի մասին, որը նա ստացել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Սևիլիայի» դեմ առաջին խաղում (2:2)։
«Սա մեծ կորուստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Նա ցույց տվեց իրական բնավորություն և առաջնորդի որակներ, ուժ և հուսալիություն»,- Սքոուլզի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Մարտինեսը չկարողացավ ինքնուրույն հեռանալ խաղադաշտից, և նրան օգնեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստներ Մարկոս Ակունյան և Գոնսալո Մոնտիելը։
Թիմերի միջև պատասխան խաղը կանցկացվի Սևիլիայում ապրիլի 20-ին։