ՊՍԺ-ի դարպասապահ Մարցին Բուլկան լեհական Foot Truck հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իր թիմակից Անխել Դի Մարիայի հարաբերությունների մասին նախկին նրա ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հետ:
«Դի Մարիան ատում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա լավ հիշողություններ չունի «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակի մասին: Երբ «Յունայթեդի» հետ կապված ինչ-որ բան երևում է հեռուստաէկրանին, նա փոխում է ալիքը»,- ասել է Բուլկան: