Այսօր տեղի ունեցան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։
Ռոման 3-0 հաշվով հաղթեց ՀԻԿ-ին. հռոմեացիների կազմում աչքի ընկան Պաուլո Դիբալա՝ հանդիպման 47-րդ րոպեին, Լորենցո Պելեգրինին՝ 49-րդ րոպեին և Անդրեա Բելոտին՝ 68-րդ րոպեին։
«Բետիսը» 3-2 հաշվով հաղթեց «Լուդոգորեցին»: Իսպանացիների կազմում գոլերը խփեցին Լուիս Էնրիկեն՝ հանդիպման 25-րդ րոպեին, Խոակին Սանչեսը՝ 39-րդ և Սերխիո Կանալեսը՝ 59-րդ։ Բուլղարական ակումբի կազմում աչքի է ընկել Կիրիլ Դեսպոդովը 45+2 րոպե, իսկ Լիմա Ռիկը` 75-րդ:
Եվրոպայի լիգայի C խմբում «Բետիսը» 6 միավորով առաջատարն է, որին հաջորդում են «Ռոման» (3), «Լուդոգորեցը» (3), ՀԻԿ-ը (0):
Այլ արդյունքեր
«Յունիոն»-«Մալմյո» 3-2
«Բոդո Գլիմտ»-«Ցյուրիխ» 2-1
«Սպորտինգ Բրագա»-«Յունիոն Բեռլին» 1-0
«Դինամո Կիև»-«ԱԵԿ Լարնակա» 0-1
«Ռեն»-«Ֆեներբահչե» 2-2