Այսօր հայտնի դարձավ, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը հայտնվել է Զինեդին Զիդանի ուշադրության կենտրոնում:
Բրոզովիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը»: Մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչը ներկա է գտնվել միլանյան դերբիին: Բրոզովիչի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թ-ին, իսկ հրաժարագինը սահմանված է 60 մլն եվրո:
«Ինտերը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել խորվաթ կիսապաշտպանին:
Բրոզովիչը «Ինտերի» գույները պաշտպանում է 2014 թ-ից: