Խորվաթիայի հավաքականի ու Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը ցանկանում է լքել «ներաձուրիների» կազմը:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, Բրոզովիչը չի ցանկացել երկարաձել պայմանագրի ժամկետը՝ «Ատլետիկո» տեղափոխվելու համար:
Ըստ աղբյուրի, խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Դիեգո Սիմեոնեն: Բրոզովիչը կարծում է, որ ինքը համապատասխանում է մադրիդյան ակումբի խաղաոճին: