«Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել ՄՅՈՒ-ի վինգեր Ջեսի Լինգարդին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ։ Ջեսին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Օլդ Թրաֆորդից»:
Հիշեցնենք, որ նախկինում Լինգարդն արդեն վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Հեմում»:
Այժմ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խնդրում է ակումբի ղեկավարությանը լիարժեք պայմանագիր կնքել Լինգարդի հետ։