Եվրոպա Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցան հերթական հանդիպումները։
«Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ։
«Ատալանտան» 3-2 հաշվով հաղթեց «Բայերին»։ Բերգամոյականների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Մուրիելը, մեկ գոլ էլ խփեց Ռուսլան Մալինովսկին։ Գերմանական ակումբի կազմում աչքի ընկան Չարլես Արանգիսը և Մուսա Դիաբին։
«Բրագան» 2-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։ Տանտերերի գոլերը խփեցին Աբել Ռուիսը և Վիտոր Օլիվեյրան։
«Ռեյնջերսը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ցրվենա Զվեզդայի» դարպասը։ Շոտլանդական ակումբի կազմում աչքի ընկան Ջեյմս Տավերնյեն, Ալֆրեդո Մորելոսը և Լեոն Բալոգունը։