«Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հրաժարվել է լքել Ուկրաինան, քանի դեռ բոլոր արտասահմանցի խաղացողները չեն տարհանվել, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բազմաթիվ լեգեոներներ, որոնց մեծ մասը բրազիլացիներ են, արդեն տարհանվել են երկրից։
Սակայն մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ շարունակում են մնալ Կիևում։ Նշվում է, որ Դե Զերբին հնարավորություն ուներ հեռանալ Ուկրաինայից, սակայն մարզիչը հրաժարվել է հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ ակումբի խաղացողները չեն էվակուացվել։
Այս պահին Ուկրաինայում բոլոր մարզական մրցաշարերը դադարեցված են։