«Բարսելոնայի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ կատալոնացիները հույսը չեն դնում ֆուտբոլիստի վրա եւ կցանկանային բաժանվել նրանից:
Անգլիական ակումբի ղեկավարները կարծում են, որ բրազիլացին կարող է ուժեղացնել իրենց թիմը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: