Ավարտվեց 2021 թ. ֆորմուլա 1-ի իններորդ տուրի մրցափուլը, որը տեղի ունեցավ Ավստրիայում։
9 տարի անց Մակլարենը որակավորման փուլում ապահովում է առաջին տեղը, սակայն գրան պրին ավարտում է միայն երրորդ հորիզոնականում: Ուժեղագույնների պայքարը թեժ էր: 13-րդ հորիզոնականում գտնվող Էստեբան Օկոնը առաջին շրջանում Անտոնիո Ջովինացիի հետ բախումից հետո դուրս մնաց պայքարից: Ի վերջո, առաջին պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռեդ Բուլլի պիլոտ Մաքս Ֆերստապենը։ Նշենք որ, սա հոլանդացի մրցարշավորդի հոբելյանական 50-րդ ելքն էր պատվոհարթակ։ Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը 182 միավորով:
Մրցավազքը երկրորդն ավարտել է Մերսեդեսի պիլոտ Վալտերի Բոտտասը, իսկ պատվո հարթակի երրորդ հորիզոնականը Մակլարենից՝ Լանդո Նորիսինն է: