Միլանի «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարող է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր», հաղորդում է Blasting News-ը:
Աղբյուրի համաձայն, «Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին, ով մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կգլխավորի «Շախտյորը», ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանի տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է վաճառել խաղացողին, բայց ցանկանում է նրա համար 30 միլիոն եվրո ստանալ:
Այս մրցաշրջանում 25-ամյա Սենսին «Ինտերի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ: Նա Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: