Ինտերը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին : Այս մասին հաղորդում է TuttoSport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ներաձուրիները» պատրաստվում են բաժանվել ֆուտբոլիստից:
Նշվում է, որ միլանյան թիմի նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նոր մրցաշրջանում հույսը դնում է կիսապաշտպանի վրա:
Սենսին այժմ ապաքինվում է վնասվածքից, ինչի պատճառով բաց է թողել Եվրո-2020-ը: