Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է թիմ փոխել։
Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրաի՝ իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ջենոան», «Սամպդորիան», «Կալյարին» և «Ֆիորենտինան»։
Այնուամենայնիվ, ինքը՝ Սենսին, ցանկանում է մնալ Ինտերում։
Սենսին միլանյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից։