ԵԼ քառորդ եզրափակչում «Ռոման» դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում Դավի Կլասսենն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ կեսի սկզբում հյուրերը լավ հնարավորություն ունեին իրենց առավելությունը կրկնապատկելու, սակայն Տադիչը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը, իսկ րոպեներ անց Պելեգրինին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 1:1: 87-րդ րոպեին Իբանեսը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին:
Զուգահեռաբար ընթացող խաղերից «Վիլյառեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»: Իսպանական թիմի կազմում միակ գոլը 44-րդ րոպեին հեղինակեց Մորենոն:
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց: