ԵԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու դուրս մնաց պայքարից:
Խաղի միակ գոլը խփեց Պոլ Պոբգան՝ 49-րդ րոպեին: Դիմակայության առաջին խաղում թիմերը Մանչեսթերում փոխանակել էին մեկական գնդակ:
Պրահայի «Սլավիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալուց հետո պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Ռեյնջերսին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հաջորդ փուլ դուրս եկան նաև «Վիլյառեալն» ու «Այաքսը»: Իսպանական թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին» (առաջին խաղը՝ 2:0), իսկ հոլանդական թիմը երկրորդ խաղում նույնպես հաղթեց շվեյցարական «Յագ Բոյզին»՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:0 հաշվով: Առաջին խաղում հյուրերը երեք գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը:
Հիշեցնենք, որ այսօր քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել «Ռոման», «Արսենալը», «Դինամո Զագրեբն» ու «Գրանադան»: