«Մարսելը» համաձայնել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Խորխե Սամպաոլիին։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկացմամբ՝ Սամպաոլին ներկայումս բանակցություններ է վարում «Ատլետիկո Մինեյրոյից» հեռանալու վերաբերյալ։ Սպասվում է, որ նա ակումբից կհեռանա մրցաշրջանի վերջին խաղից հետո, որը կայանալու է փետրվարի 26-ին։ Հետո նա կմեկնի Եվրոպա և երկուսուկես տարվա պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ՝ մինչև 2023 թվական։
Սամպաոլին «Ատլետիկո Մինեյրոն» գլխավորել է նախորդ տարվա մարտից։