«Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մոտ ժամանակներս կգլխավորի «Մարսելը»։
Երեկ արգենտինացի մասնագետը հայտարարություն էր հրապարակել, որում ասվում է, որ «Պալմեյրասի» հետ խաղը (փետրվարի 26) նրա համար վերջինը կդառնա «Ատլետիկո Մինեյրոյի» ղեկին։ ԶԼՄ տվյալների համաձայն՝ Սամպաոլին պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ արդեն այս շաբաթ։
Հարկ է նշել, որ 60-ամյա մարզիչը Եվրոպայում գլխավորել է միայն «Սևիլյան», այն էլ՝ շատ կարճ ժամանակով (2016-2017):