«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների հետաքրքրության շրջանակում։
Calcio Mercato-ն հաղորդում է, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը» և «Յուվենտուսը»։
Այս երեք ակումբներն էլ ցանկանում են պայմանագիր ստորագրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։
Հաղորդվում է, որ այս թիմերից ամենահավանականը «Բարսելոնա» տեղափոխությունն է՝ հաշվի առնելով նրա՝ կատալոնական ակումբի սան լինելու հանգամանքը։