Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի ` նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Kicker-ը:
Նշվում է, որ փորձառու դարպասապահը ստացել է ձայների 57,8%-ը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են ՝ Սերժ Գնաբրին (15%) և Մատիաս Գինտերը (9,3%):
Հիշեցնենք, որ 34-ամյա Նոյերը նախորդ տարի ճանաչվեց FIFA-ի վարկածով լավագույն դարպասապահ: